Վաղը նորից շարունակելու ենք մեր հանդիպումները ՀԿ-ների և կուսակցությունների հետ։ Այս մասին երեկոյան հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Նա տեղեկացրեց, թե ում հետ է հանդիպումներ ունեցել․«Երկու օր առաջ հանդիպել ենք 2 տարբեր կուսակցությունների հետ, այսօր Հանրապետականի և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հետ:
Հանդիպել եմ նաև 3 նախկին վարչապետի` Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ, մեր պատկերացուններն ենք ներկայացրել, իրենք էլ իրենց առաջարկներն են ներկայացրել»: