Հետևեք մեզ։

Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը

08:43, 15 ապրիլ 2023
Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինական է ճանաչել կենսաթոշակային բարեփոխումները և հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը մինչև 64 տարեկան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

 

Մերժվել են նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման արգելքի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հայտերը։

 

Այնուհետև, Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը, փաստաթուղթը հրապարակվել է Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։

 

Նշենք, որ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր էին ընդդեմ այս օրենսդրական նախաձեռնության։