Հետևեք մեզ։

Բացարձակապես անընդունելի է, երբ կողմնակի անձինք փորձում են միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը. Վրաստանի վարչապետ

23:50, 14 մայիս 2024
Բացարձակապես անընդունելի է, երբ կողմնակի անձինք փորձում են միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը. Վրաստանի վարչապետ

Այսօր խորհրդարանի շենքի դիմացի բեմում մենք տեսնում ենք արտաքին ազդեցության թափանցիկությունը, արտաքին քաղաքական գործիչներն ուղղակիորեն հայտնվում են քաղաքական բեմում: Այսօր կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

Կոբախիձեի խոսքով, անընդունելի է, երբ կողմնակի անձինք փորձում են միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը՝ ի շահ հավաքական «ազգային շարժման»։

 

«Բնականաբար, բացարձակապես անընդունելի է, երբ կողմնակի անձինք փորձում են միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը՝ ի շահ հավաքական «ազգային շարժման»։ Սա ամեն ինչի լյուստրացիա է։ Մնացածի մասին հասարակությունը կանի իր եզրակացությունները»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։