Հետևեք մեզ։

Օպերային թատրոնի հարակից փողոցները փակ են լինելու ժամը 15-ից 20-ը. Փաշինյանը միջոցառման է, Բագրատ Սրբազանը բողոքի ակցիա էր նախատեսել

12:14, 15 մայիս 2024
Օպերային թատրոնի հարակից փողոցները փակ են լինելու ժամը 15-ից 20-ը. Փաշինյանը միջոցառման է, Բագրատ Սրբազանը բողոքի ակցիա էր նախատեսել

ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

 

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Երեկ էլ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ այսօր ժամը 16-ին Օպերայի հրապարակում լինելու է բողոքի ակցիա, քանի որ ժամը 17-ին Օպերայի շենքում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:

Վերլուծական