Հետևեք մեզ։

Պատմության թանգարանում կվերաբացվի Անի․ «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դդ.» մշտական ցուցադրությունը

12:25, 15 մայիս 2024
Պատմության թանգարանում կվերաբացվի Անի․ «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դդ.» մշտական ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանից տեղեկացնում են, որ մայիսի 17-ին տեղի կունենա Անի․ «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացման արարողությունը։

Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է շուրջ  350 առարկա Անիից և Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դդ․ թվագրվող մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտեր), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։

Վերլուծական