Արևմուտքը բոլոր մակարդակներում մշտապես հարձակվում և ահաբեկում է վրացական իշխանություններին իրավապահների կողմից իբր բիրտ ուժի կիրառման համար ցուցարարների նկատմամբ, իսկ Հայաստանի դեպքում՝ մահացու լռություն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսքանը երկակի ստանդարտների մասին է, ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց ցույցերին, ապա Արևմուտքը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, և եթե նրանք մեկնաբանում են, ապա դա այն դիրքից է, որ Երևանում ցույցերը չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը, համակարգված են դրսից»,-նշել է նա։
Զախարովան նշել է` կարծես թե ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցներն ամեն ինչ անում են Վրաստանում ցույցերը խթանելու համար, այդ ցույցերի մասնակիցները հանդես են գալիս որպես հերոսներ։