ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ։
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Վահրամ Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ»:
Հիշեցնենք, որ 2023-ի հունվարի 19-ին Վահրամ Գրիգորյանն ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Գրիգորյանը պաշտոնանկ արվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհից հետո։ Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: