Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բժիշկ Դանիելյանին: Այս մասին գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․
«Անում են սա, որովհետև թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքերի ու առողջության վրա, կարևորը պահեն իրենց աթոռը, իրենց համար մարդկային կյանքերից ու ամեն ինչից թանկ աթոռը»:
Այդ ազատումից հետո գրառում է արել նաև նույն կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանը․
«Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։
Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»։