Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիշերը խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին զգուշացրել է հեղաշրջման փորձի հավանականության մասին։
Բացի այդ, Էրդողանը դավադրության մասին լուրերի ֆոնին, գնացել է իր կուսակցության նիստին, Թուրքիայի նախագահին դիմավորել են ծափերով։
Ելույթ ունենալով խորհրդարանում հեղաշրջման փորձի մասին հաղորդագրություններից հետո, նա ասել է, որ իշխանությունները լավ գիտեն, թե ով է նախապատրաստում դավադրությունը։
«Մենք գիտենք, թե ինչի են փորձում հասնել մարդկանց պառակտել ցանկացողները, մենք շատ լավ գիտենք, թե ով է խամաճիկը, ով է տիկնիկավարը, որքան էլ զզվելի թվա, մենք այս թակարդը չենք ընկնի։ Մեզ սազում է արժանապատվությունն ու հանդուրժողականությունը, անկախ նրանից, թե ինչ են անում մյուսները»,- ասաց նա։