Լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են Երևանի պետական համալսարանից։
«Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։
Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»,-ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ 57 դասախոսի՝ Փաշինյանը հրաժարականը պահանջելու հայտարարությանը միանալու մասին հայտարարությունը տարածել է ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը, ով հրապարակել է հայտարարության տեքստը և շարժմանը միացած 57 դասախոսների ցանկը: