Հետևեք մեզ։

Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ․ shamshyan.com

17:00, 15 մայիս 2024
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնաության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզիգումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:

Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են ահագին արնանման հետքեր:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները ամուսիններ են, նշված շենքի 2-րդ հարկում բնակվում էին վարձակալական հիմունքներով ու նրանց ծեծի է ենթարկել, ապա դեռևս չճշտված առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել ազգությամբ հնդիկ մի տղամարդ:

Անգամ ասում էին, որ նա նրանց նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ կապել է: 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հաջողվել է պարզել հանցանք կատարած ենթադրյալ կասկասծյալի ինքնությունը:

Վերլուծական