Զինված հարձակման է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
Զինված միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս, երբ Ֆիցոն դուրս էր գալիս շենքից, որտեղ կառավարությունն արտագնա նիստ էր անցկացնում։
Ֆիցոն հիվանդանոց ճանապարհին է, ըստ լրատվամիջոցների՝ նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել, այդ թվում՝ որովայնին։
Ինչպես հաղորդվում է, կրակոցներ արձակողը ձերբակալված է։
Տեսանյութը՝ Telegram-ում։