Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է BelTa-ն։
Բաքվում Բելառուսի ղեկավարը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախագահները կքննարկեն տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։
Պետությունների ղեկավարները կքննարկեն նաև Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունը միջազգային հարթակներում և կստորագրեն մի շարք երկկողմ փաստաթղթեր։