ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա նախորդ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ ընդունել են ABC-ի հրավերը՝ մասնակցելու սեպտեմբերի 10-ին կայանալիք նախընտրական բանավեճերի հերթական փուլին։
Թրամփն ու Բայդենը չորեքշաբթի ավելի վաղ ընդունել են CNN-ի հրավերը՝ մասնակցելու հունիսի 27-ի բանավեճին։ «Ես նաև ստացել և ընդունել եմ երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք ABC բանավեճի հրավեր»,- գրել է Բայդենը սոցիալական ցանցերում։
Թրամփը նաև իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ ընդունել է հրավերը։