Հետևեք մեզ։

ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

20:55, 15 մայիս 2024
ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:

«Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները