Հետևեք մեզ։

Արցախի՝ Բաքվում գերության մեջ գտնվող 7 գործիչների «կալանքը» երկարաձգվել է ևս 5 ամսով. Ռուբեն Վարդանյանի մասին տեղեկություն չեն հայտնել

23:32, 15 մայիս 2024
Արցախի՝ Բաքվում գերության մեջ գտնվող 7 գործիչների «կալանքը» երկարաձգվել է ևս 5 ամսով. Ռուբեն Վարդանյանի մասին տեղեկություն չեն հայտնել

2023-ի սեպտեմբերին՝ Արցախի բռնի հայաթափման օրերին, Բաքվի կողմից առևանգված, գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մանացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի «կալանքի» ժամկետը երկարացվելու «միջորդություն է» ներկայացվել «դատարան», որն իբր պայմանավորված է «նախաքննության անհրաժեշտությամբ» (չակերտները՝ Hayastan.news

Բաքվի Բինագադիի շրջանային դատարան անվանվող կառույցը բավարարել է «միջնորդությունը» և գերության մեջ գտնվող վերոնշյալ անձանց «խափանման մրջոց կալանքը» երկարաձգել է ևս հինգ ամսով։

Նշենք, որ սա «կալանքի» երկարացման երկրորդ միջնորդությունն է։ Առաջին անգամ վերոնշյալ գործիչների նախնական «կալանքի» երկարացման միջնորդությունը ներկայացխհլ և բավարարվել էր հունվարին։

 

Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը այս միջնորդությունների շարքում չի հրապարակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ որևէ տեղեկություն։ Վարդանյանը՝ մեկ անգամ երկարացված «կալանքի» ժամկետը լրանում է մայիսի 25-ին։