Հետևեք մեզ։

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Նիկոլ Փաշինյան

07:52, 16 մայիս 2024
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Նիկոլ Փաշինյան

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով նրան։

«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ 71-ամյա տղամարդը չորս կրակոց է արձակել Ֆիցոյի ուղղությամբ, որի հետևանքով վարչապետը վիրավորվել է և ենթարկվել վիրահատության:

Վերլուծական

Ամենաընթերցվածները