Հետևեք մեզ։

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը որոշ հատվածներում սպասվում է թաց ձյուն, Կոտայքում, Արագածոտնում և այլ մարզերում սպասվում է -1․․․-2 աստիճան ցուրտ

12:55, 16 մայիս 2024
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը որոշ հատվածներում սպասվում է թաց ձյուն, Կոտայքում, Արագածոտնում և այլ մարզերում սպասվում է -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ»,-տեղեկացնում է կենտրոնը։