Երեկ պաշտոնական այցով Բաքու էր մեկնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այսօր մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ նրա դեմ առ դեմ հանդիպումը: Սպասվում է, որ դրանից հետո կկայանա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր։
Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, իսկ բանակցությունների ավարտին կստորագրվի երկկողմ փաստաթղթերի փաթեթ։