Ուկրաինական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա բուն պատճառները, ասվում է Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարության մեջ՝ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին: Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Կողմերը ելնում են նրանից, որ ուկրաինական ճգնաժամի կայուն կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել դրա հիմնական պատճառները և հավատարիմ մնալ անբաժանելի անվտանգության սկզբունքին՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերն ու մտահոգությունները», - ասվում է փաստաթղթում։