«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Կիրանցում նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի պահվածքին.
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:
Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը»,-գրել է Սաղաթելյանը: