Հետևեք մեզ։

Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դի՝ ծառից կախված վիճակում․ shamshyan.com

11:48, 15 ապրիլ 2023
Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դի՝ ծառից կախված վիճակում․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա: 

Ոստիկաններն ու քննիչները պոլիկլինիկայի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծառից կախվելու միջոցով ինքնասպանութուն է գործել:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: