Հետևեք մեզ։

Այս իշխանությունը պարտավոր է հաշվի նստել կառավարության և վարչապետի անհապաղ հրաժարականի՝ հանրային պահանջի հետ. Սուրեն Պետրոսյան

20:30, 16 մայիս 2024
Այս իշխանությունը պարտավոր է հաշվի նստել կառավարության և վարչապետի անհապաղ հրաժարականի՝ հանրային պահանջի հետ. Սուրեն Պետրոսյան

ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության: 

Այս մասին գրել է Սուրեն Պետրոսյանը.

«Կիրացում տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Որևէ իշխանություն իրավունք չունի նման կերպ նսեմացնելու իր քաղաքացու արժանապատվությունը, ահաբեկելու և պատերազմի սպառնալիքի ներքո, ուղիղ իմաստով խլելու սեփականության իրավունքով մարդուն պատկանող հողը, տունը: 

 

Ակնհայտ է, որ Բաքվի պարտադրանքով կատարված սահմանազատումը չի բխում Հայաստանի շահերից։ Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում միջպետական ճանապարհի մի հատվածը և գազատարը, ինչը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար։ 

Այս իշխանությունը պարտավոր է հաշվի նստել կառավարության և վարչապետի անհապաղ հրաժարականի՝ հանրային պահանջի հետ: 

 

Ժողովրդի և շարժման առաջնորդների հետ երկխոսություն սկսելուն այլընտրանք չկա: 

 

Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է: Սա է պետության ու պետականության կործանումը կանխելու միակ ճանապարհը»։