Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այս մեկ շաբաթը չբոլորած մենք կունենք մեր առանցքային, մեծ հանրահավաքը։ Ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու ենք հանգրվանին»,- ասաց նա։
Բացի այդ, Սրբազանը տեղեկացրեց, որ շաբաթ առավոտյան ժամը 11-ին բոլոր քաղաքական կուսակցություններին հրավիրում է հանդիպման:
Ինչ վերաբերում է այսօրվան, նա տեղեկացրեց, որ հանդիպել է Շան Հարությունյանի, Պարույր Հայրիկյանի և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ: