Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել սահմանազատման և սահմանագծման գործընթացից

22:58, 16 մայիս 2024
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից: Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։


Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։