Անցյալ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո որոշում է կայացվել տեղափոխել դեսպանատունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Կատարված աշխատանքների արդյունքում արդեն որոշվել է դեսպանատան նոր վայրը, ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նշված վայրում և շենքում դեսպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Նշված աշխատանքների ավարտից հետո, նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- ասել է նա։