Հետևեք մեզ։

Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է ՖԻՖԱ-ից դադարեցնել Իսրայելի անդամակցությունը

10:19, 17 մայիս 2024
Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է ՖԻՖԱ-ից դադարեցնել Իսրայելի անդամակցությունը

Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուպը դիմել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ)՝ ժամանակավորապես դադարեցնել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կազմակերպությանը։

Այս մասին նա ասել է Բանգկոկում կայացած ՖԻՖԱ-ի 74-րդ համագումարի ժամանակ։

«Մենք կոչ ենք անում ժամանակավորապես կասեցնել Իսրայելի ֆեդերացիայի անդամակցությունը ՖԻՖԱ-ին, քանի դեռ Պաղեստինի ֆեդերացիայի իրավունքները չեն հարգվել: Այս առաջարկը ՖԻՖԱ-ի իրավասության մեջ է, քանի որ մարմինը պետք է փորձի հարգել իր կանոնադրությունը», - ավելացրել է Ռաջուպը:

Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Օֆեր Էյնին կարծում է, որ այս նախաձեռնությունը հակասում է սպորտի ոգուն։