Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից:
Ադրբեջանական կողմը նշում է` կողմերը քննարկել են, թե ինչպես կարող են երկու երկրների խորհրդարաններն աջակցել խաղաղ գործընթացին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ֆոնին։
Նշում են, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը խորհրդարանների միջև։