Մենք քննարկել ենք անվտանգության հարցեր մեր տարածաշրջաններում։ Իլհամ Հեյդար օղլուն ինձ մանրամասն տեղեկություն է տվել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած մամլո հայտարարության մեջ նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Անկայուն տարածաշրջան է, փառք Աստծո, որ կա Ադրբեջանի նման նորմալ առաջատար երկիր։ Դուք կարողանում եք վերահսկել Կովկասի տարածաշրջանը, դուք արդեն պատասխանատու եք ողջ Կովկասում տիրող իրավիճակի համար, մենք՝ Կովկասում չապրող ժողովուրդներս, մեծ հույսեր ենք կապում սրա հետ։ Ժամանակն ընտրել է ձեզ, մենք այդպես ենք ասում, և որպես առաջնորդ՝ դուք պատասխանատու եք կովկասյան տարածաշրջանի համար»,- ասել է Լուկաշենկոն։