Հետևեք մեզ։

Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը․ Sputnik Արմենիա

13:32, 17 մայիս 2024
Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը․ Sputnik Արմենիա

Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ։ Հանդիպումից հետո բացվել է նաև դեպի գյուղ ճանապարհը, որտեղ երեկ ոստիկանական անցակետ էր տեղադրվել։


Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ-ն մայիսի 15-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։