Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ վարչապետի թեկնածուների վերաբերյալ հարցերն իր տիրույթում չեն։
«Ե՞ս․․․Ես այդ հարցերին չեմ պատասխանելու, այդ հարցերը տվեք իրավագետներին։ Այդ հարցերն իմ տիրությում չեն»,-ասաց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք իր անունը շրջանառվում է որպես վարչապետի թեկնածու։
Դիտարկմանը, թե Հանրապետության հրապարակում մեկ ժամ, ապա 20 րոպե տվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, սակայն մինչ այս պահը պայքարի ճանապարհային քարտեզ չկա, Սրբազանը պատասխանեց. «Այո, շտապեցինք։ Իսկ ճանապարհային քարտեզին ներկայացնելու տեղ չկա՞, ուզում եք էստեղ ներկայացնե՞մ»։