Հետևեք մեզ։

Զելենսկու լեգիտիմությունը կարևոր է Ռուսաստանի համար փաստաթղթեր ստորագրելիս. Պուտին

14:41, 17 մայիս 2024
Զելենսկու լեգիտիմությունը կարևոր է Ռուսաստանի համար փաստաթղթեր ստորագրելիս. Պուտին

Ռուսաստանի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կարևոր է, եթե անհրաժեշտ լինի փաստաթղթեր ստորագրել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցին պետք է պատասխան տա Ուկրաինայի իրավական և քաղաքական համակարգը։


«Մեզ համար, իհարկե, դա կարևոր է, քանի որ եթե խոսքը գնում է որոշ փաստաթղթերի ստորագրման մասին, իհարկե, մենք պետք է փաստաթղթեր ստորագրենք նման ճակատագրական տարածքում օրինական իշխանությունների հետ, սա ակնհայտ փաստ է», - ասել է Պուտինը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։