Հետևեք մեզ։

Վստահ եմ`այս շենքում նոր ծառայությունների ներդրմամբ առաջընթաց կգրանցենք.Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

15:31, 17 մայիս 2024
Վստահ եմ`այս շենքում նոր ծառայությունների ներդրմամբ առաջընթաց կգրանցենք.Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը:

Նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնի բազա:

«Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի որակի բարձրացմանը, և վստահ եմ` այս շենքում նոր ծառայությունների ներդրմամբ առաջընթաց կգրանցենք: Այս տարի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխպատվաստման գործընթացը նոր ծավալով կիրականացնենք. ակնկալում ենք կենտրոնի ներգրավվածությունը նույնպես»,-իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը: 

Նախարարը, ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, ԱԱԻ Աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ Արտաշես Զիլֆյանի հետ շրջայց է կատարել կենտրոնում` հատկանշելով Հայաստանում նոր չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայութունների կազմակերպումը:

Անահիտ Ավանեսյանը խոսել է ակնաբուժության բնագավառում մեր երկրի ձեռքբերումների վերաբերյալ և ընդգծել ոլորտում գիտակրթական և հետազոտական աշխատանքների շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Վերլուծական