Հետևեք մեզ։

3 տարի է՝ գարնան ջերմային ֆոնին ընդդիմությունը տարբեր դեմքերով փորձում է պրոցեսներ գեներացնել երկրում, որոնք անհաջողության են մատնվում. Սարգիս Խանդանյան

16:06, 17 մայիս 2024
3 տարի է՝ գարնան ջերմային ֆոնին ընդդիմությունը տարբեր դեմքերով փորձում է պրոցեսներ գեներացնել երկրում, որոնք անհաջողության են մատնվում. Սարգիս Խանդանյան

Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, իսկ ՀՀ-ում իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով, որը 2026 թվականին է։

 

ՔՊ-ն որևէ պարագայում չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել այդ հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հարցին։

 

Խանդանյանը նշեց՝ Սրբազանի առաջնորդած շարժման հարցով Փաշինյանի հետ քննարկում չի եղել։

 

«3 տարի է՝ գարնան ջերմային ֆոնին, երբ եղանակը բացվում է, ընդդիմությունը տարբեր դեմքերով փորձում է պրոցեսներ գեներացնել երկրի ներսում, դրանք անհաջողության են մատնվում, քանի որ քաղաքական բովանդակություն չունեն և քաղաքացիներին այլընտրանք չեն առաջադրում»,-ասաց նա։