Ես նման մարդու չեմ ճանաչում, որը շփում է ունեցել (Սրբազանի հետ-խմբ.), կարծում եմ՝ նման ինֆորմացիա որևէ մեկը չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Ես բացառում էի, որ երբևէ Եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի։ Կյանքն այնպես է փոխվում, որ ոչ մի բան հնարավոր չէ բացառել։ Եթե Բագրատ Սրբազանը ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ, բայց անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց նա։
Թունյանը նշեց՝ Հայաստանում նորմալ անհնազանդության ակցիաներ են ընթանում. «Եթե իրենց կհաջողվի իմփիչմենթի գործընթացը ավարտին հասցնել, էդ գործընթացը ցանկացած մարդ կարող է առաջ տանել, խնդիր չեմ տեսնում»։