Հետևեք մեզ։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա

16:34, 17 մայիս 2024
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա:

Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների տեքստում, որոնք ունեն պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար: