Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը Արմավիրի մարզպետի հետ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը

17:24, 17 մայիս 2024
Սուրեն Պապիկյանը Արմավիրի մարզպետի հետ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին: 

Նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։