Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԳՇ պետ Քարիմ Վալիևը հետևել է հրետանային ստորաբաժանումների մարտավարական պատրաստությանը։
Զեկուցվել է, որ տագնապի ազդանշանով մշտական տեղակայման կետերից կենտրոնացման վայրեր դուրս բերված ստորաբաժանումները կիրառել են կրակային դիրքեր գրավելու, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական ռեժիմի բերելու գործողություններ։
Նշվել է, որ գործնական կրակահերթի ժամանակ թիրախները ոչնչացվել են բարձր ճշգրտությամբ։
Քարիմ Վալիևը դրական է գնահատել ուսումնավարժության ընթացքը և համապատասխան անձանց հանձնարարել է ավելի մեծացնել անցկացվող վարժանքների ինտենսիվությունն ու որակը։