Հետևեք մեզ։

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են. Զուրաբիշվիլի

17:48, 17 մայիս 2024
Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են. Զուրաբիշվիլի

Վրաստանում լարված քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են։

1tv.ge-ն հաղորդում է, որ այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է տեղական մամուլին։

Նա ընդգծել է, որ միանշանակ վետո է դնելու կառավարության կողմից ներկայացված օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ «30 տարի իր երկրին աջակցած ուժերին գործակալ անվանելը փակում է երկրի ճանապարհը դեպի Եվրամիություն և չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ».

««Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած նախագիծը օտարերկրյա գործակալների վերաբերյալ լրջորեն վնասում է բարեկամ Եվրոպայի հետ մեր հարաբերություններին։ Այս օրենքի վրա ծախսած ժամանակը մենք կարող ենք տրամադրել ավելի արդյունավետ աշխատանքի։ Միայն ընտրություններն են կարող էապես փոխել իրավիճակը երկրում»։

Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։