Հետևեք մեզ։

Կարծում եք՝ իմ վրա կազդե՞ն․ գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը՝ Փորձաքննության բյուրոյում իր թեկնածության, կնոջ աշխատանքի, Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների, Քոչարյանի հետ հանդիպման և այլ հարցերի մասին (տեսանյութ)

19:03, 17 մայիս 2024

ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյում առաջիկայում տնօրենի ընտրություններ կկայանան: Այսօր տեղի ունեցավ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողով, որի շրջանակներում ներկայացան թեկնածուներն՝ իրենց գաղափարներով, որոնց նաև հարցեր տրվեցին։

Թեկնածուներից  Գևորգ Մարգարյանը պատասխանել է Hayastan.news-ի հարցերին։ Նա անդրադարձել է կնոջ՝ դատախազի տեղակալի աշխատանքի և իր՝ բյուրոյի ղեկավար ընտրվելու դեպքում շահերի բախման մասին հարցին, այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը, Վլադիմիր Գասպարյանի հետ հարաբերություններին, Վազգեն Սարգսյանի և իր շուրջ տարածված խոսակցություններին և այլ հարցերի։

Տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ․

 

 

Մամուլում նրա մասին բազմաթիվ հրապամարումներ են եղել, որոնք առնչվել է ՀՀ 2-րդ նախագահի հետ հանդիպմանը, 1997-1998 թվականներին պաշտպանության փոխնախարար, մինչ այդ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնները զբաղեցրած գնդապետ Վահրամ Խորխոռունու՝1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ տեղի ունեցած սպանությանը։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ էին ներկայացրել Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նախկին իրավախորհրդատու Գևորգ Մարգարյանը, առողջապահության նախարարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթելու համար 2018թ. առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրված և մեղքն ընդունելու արդյունքում համաներված Գարիկ Աղաբեկյանը, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը: Բյուրոյի անձնակազմի ժողովին հայտնի դարձավ, որ թեկնածուներից Հայկ Ծատուրյանը հրաժարվել է մասնակցել ընտրությանը, քանի որ չունի գիտակազմակերպական աշխատանքի փորձ, իսկ Գարիկ Աղաբեկյանն այս փուլին հրաժարվել է ներկայանալ և պատասխանել Բյուրոյի գիտական անձնակազմի հարցերին: