Հետևեք մեզ։

Տավուշում «Բևեռ»-ի անդամներին սպառնացել են, այնուհետև ձերբակալել․ հայտարարություն

00:44, 18 մայիս 2024
Տավուշում «Բևեռ»-ի անդամներին սպառնացել են, այնուհետև ձերբակալել․ հայտարարություն
Տավուշի մարզում գտնվող Բևեռի աջակիցներին սպառնացել են, այնուհետև բերման ենթարկել։
Այս մասին հայտնում է «Բևեռ»-ի մամուլի ծառայությունը։

«Այսօր` մայիսի 17-ին, Տավուշի մարզի Կիրանց համայնքում Բևեռի աջակիցներին մարզային ոստիկանության ներկայացուցիչները մի քանի անգամ սպառնացել են, որ, եթե վերջիններս չհեռանան Կիրանցից, ապա ոստիկանությունն իրենց բերման կենթարկի: Հատուկ զգուշացրել են, որ գիշերը Կիրանցում մնալու դեպքում լուրջ խնդիրներ կլինեն:
Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանները կանգնեցրել են Բևեռի աջակիցների մեքենաները, երկու հոգու անհիմն պատճառաբանություններով բերման են ենթարկել և արձանագրություն կազմել:
Մեզ համար փաստ է, որ այս ամենը արվում է հայ ժողովրդի թշնամի Նիկոլ Փաշինյանի` Տավուշի հայկական գյուղերը Ալիևին նվիրաբերելու գործընթացը անխոչընդոտ կերպով իրականացնելու նպատակով:
Հայաստանի ոստիկանությանը և հատկապես Տավուշի ստորաբաժանման ներկայացուցիչներին կոչ ենք անում սթափվել, քանի որ այսպիսով Նիկոլ Փաշինյանը իրենց ևս դավաճանության մասնակից է դարձնում:
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված մեր ընկերներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վերլուծական