Հետևեք մեզ։

Արամ Նիկոլյանը ծանրամարտի առաջնությանը ներգրավված չի եղել որպես Հանրայինի աշխատակից, ավելացնելու ոչինչ չունեմ․ Աննա Օհանյան

13:57, 15 ապրիլ 2023
Արամ Նիկոլյանը ծանրամարտի առաջնությանը ներգրավված չի եղել որպես Հանրայինի աշխատակից, ավելացնելու ոչինչ չունեմ․ Աննա Օհանյան

Երեկ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի քայլը, երբ նա խլեց Ադրբեջանի դրոշն ու փորձեց այրել, բուռն քննարկումների առիթ է տվել:

 

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Արամ Նիկոլյանի Հանրային հեռուստաընկերությունն ազատել է աշխատանքից:

 

Հանրային Հեռուստաընկերության Հանրային և միջազգային կապերի տնօրեն Աննա Օհանյանը Hayastan.news-ի հետ զրույցում մեր հարցին` Նիկոլյանն իսկապե՞ս ազատվել է աշխատանքից, տվեց անորոշ պատասխան.

 

«Արամ Նիկոլյանը ծանրամարտի առաջնությանը որպես Հանրայինի աշխատակից չի ներգրավված եղել, այլ որպես հրավիրված մասնագետ»:

 

Օհանյանը, սակայն, հաստատեց, որ Արամ Նիկոլյանը հանդիսանում է Հանրայինի աշխատակից: Մենք նորից հարցրինք՝ եթե աշխատակից է, երեկվա արարքից հետո ազատվե՞լ է աշխատանքից, թե՞ ոչ, Աննա Օհանյանը կրկնեց նույնը.

 

«Ավելացնելու ոչինչ չունեմ»:

 

Նշենք, որ Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպումը վստահվել էր «Backhgroune production» ընկերությանը, իսկ Արամ Նիկոլյանն էլ, մեր տեղեկություններով, հեղինակել է հենց բացման արարողության զգեստները, այդ թվում` Ադրբեջանի ներկայացուցչի զգեստը: Ու թեև այս պահին նրա ազատման վերաբերյալ չկա պաշտոնապես որևէ բան, բայց մեզ ասացին` քննարկվում է այս հարցը, և հնարավոր է` շուտով լինի ազատման հրամանը: