Հետևեք մեզ։

Մայիսի 19-ին Երևանի փոքր կետրոնում որոշ փողոցներ կլինեն փակ

09:49, 18 մայիս 2024
Մայիսի 19-ին Երևանի փոքր կետրոնում որոշ փողոցներ կլինեն փակ

Մայիսի 19-ին Երևանում անցկացվող  «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Մասնավերապես փակ են լինելու հետևյալ հատվածները.

 

Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա:

 

Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որն այդ ժամանակահատվածում չի սպասարկվի: