Հետևեք մեզ։

Ժաննա Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի կամրջի վերաբերյալ

10:16, 18 մայիս 2024
Ժաննա Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի կամրջի վերաբերյալ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ: