Հետևեք մեզ։

Մենք գիծը կանցկացնենք, կտեսնենք՝ ում հողերը ինչ մասով ենք վնասում, կկարգավորենք․ Սանոսյանը այցելել է Կիրանց

12:32, 18 մայիս 2024
Մենք գիծը կանցկացնենք, կտեսնենք՝ ում հողերը ինչ մասով ենք վնասում, կկարգավորենք․ Սանոսյանը այցելել է Կիրանց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այցելել է Կիրանց։ Բնակիչները սահմանազատման և դրա հետևանքների մասին հարցեր են ուղղել նախարարին։

 

Քաղաքացիներից մեկը դիմելով Սանոսյանին՝ ասաց․ «Եթե դուք ճանապարհի մասին եք խոսում, ուրեմն 90 տոկոսով հստակեցված գիծ կա, այդ գծի մասին էր հարցնում Սիմոնյան Արթուրը, որ իմանա՝ կարող է բնակվել էդտեղ, թե չի կարող»։


Սանոսյանը կոնկրետ պատասխաններ չէր տալիս։


«Մենք էդ գիծը կանցկացնենք, կտեսնենք ում հողերը ինչ մասով ենք վնասում, ամեն ինչ կկարգավորենք»,- ասաց Սանոսյանը։


Լրագրողի դիտարկմանը, թե Սանոսյանը ուղիղ պատասխաններ չի տալիս, նախարարն ասաց․ «Մարդիկ ինձնից հարցերին՝ ճանապարհը ոնց է անցնում, ես պատասխանեցի, կգան մասնագետները, ավելի կոնկրետ․․․»։


Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը լրագրողի հետ զրույցում ասաց․ «Ստորագրելուց հետո են եկել, ոչ մի բանի երաշխիք չկա»։