Հետևեք մեզ։

Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան

12:47, 18 մայիս 2024
Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան

Բոլոր քաղաքական ուժերին հրավեր է եղել, հատուկ հրավերներ են եղել, թեպետ ասել են՝ ինչ կարիք կա այդքան մեծ թվով մարդիկ մասնակցեն, բայց այս պարագայում փոքր ու մեծը կարևոր չէ, որովհետև մենք հռչակել ենք, որ սա անգույն, բայց բոլոր գույները միասին շարժում է։ Այս մասին քաղաքական ուժերի հետ հանդիպմանը հայտարարել է Բագրատ Սրբազանը։ 


«Այս շարժումը հասել է մի հանգրվանի, որտեղ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ հետևանքների մասին էլ ենք մտածում։ Պատճառը մեկն է՝ գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և էդ պատճառը պետք է լուծվի։ Եվ մենք հստակ դրել ենք նշաձողը՝ մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս, բայց պետք է այդ պատճառը լուծվի և այդ խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա։ Ինչ ճանապարհներով․․․ մենք առաջարկել ենք, որ այդ ամեն ինչ պետք է լինի ընկալելի, օրինական, իրավական ճանապարհով։ Չպետք է թույլ տանք, որ նախադեպերը տեղի ունենան մեր պետության մեջ»,-ասաց նա։

Վերլուծական