Հետևեք մեզ։

Բագրատ Սրբազանից բացի վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական խիստ տարաձայնությունների է բերելու, համակարգը փլուզվելու է․ Մեսրոպ Առաքելյան

13:06, 18 մայիս 2024
Բագրատ Սրբազանից բացի վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական խիստ տարաձայնությունների է բերելու, համակարգը փլուզվելու է․ Մեսրոպ Առաքելյան


Բագրատ Սրբազանի ազդեցության ուժն ավելին է, քան այդ հակազդեցությունները, ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, որովհետև քաղաքական դաշտում առկա հակասությունները տեղափոխվում են նաև հանրության մեջ․ կենցաղային մակարդակում մարդիկ ունեն լուրջ քաղաքական հակասություններ և Սրբազանի առաջնորդությունը էականորեն այդ տարաձայնությունները դրել է մի կողմ, հուսով ենք, որ այդ տարաձայնությունները կլինեն բացառապես քաղաքական բանավեճի դաշտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանը նշեց՝ այս պայքարը Սրբազանի առաջնորդությամբ դրական է գնահատում և այն մթնոլորտը, որն ամեն օր ձևավորվում է, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հաջողություն կարձանագրի։

«Մենք առաջին օրվանից արձանագրել ենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը պետք է ոչ միայն ընկալվի որպես հանրահավաքի կամ փողոցային քաղաքական պրոցեսի առաջնորդություն, այլև հենց քաղաքական առաջնորդություն։ Առաջիկայում ՝ կլինի ժամանակավոր կառավարություն կամ որևէ այլ ձևաչափ, բայց Սրբազանի առաջնորդությունը համարում ենք համախմբմանն ուղղված միակ հնարավորությունը, որովհետև վարչապետի այլ թեկնածուի քննարկումը ակնհայտ է, որ քաղաքական խիստ տարաձայնությունների է բերելու և փլուզվելու է այս համակարգը»,- ասել է Առաքելյանը։