Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ամբողջությամբ կսկսի աշխատել 2028-2029 թվականներին։ Այս մասին «TGRT Haber» հեռուստաալիքին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա հայտնել է, որ այս տարվա վերջից կսկսվի երկաթուղային գծի հիմնական բաղադրիչի շինարարությունը, որը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը Կարսն ու Իգդիրը։
Թուրք նախարարի խոսքով՝ Նախիջեւանն ու Կովսական (Զանգելան) կապող ճանապարհի հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մի քանի տարում։
Ուրալօղլուն նշել է նաեւ, որ նշված տրանսպորտային երթուղին մեծ նշանակություն ունի Ասիայի եւ Եվրոպայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։