Հետևեք մեզ։

Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

14:12, 18 մայիս 2024
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։