Հետևեք մեզ։

Ճապոնիայի վարչապետի ուղղությամբ ծխային ռումբ են նետել․ տեղի է ունեցել պայթյուն

15:19, 15 ապրիլ 2023
Ճապոնիայի վարչապետի ուղղությամբ ծխային ռումբ են նետել․ տեղի է ունեցել պայթյուն

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ուղղությամբ ծխային ռումբ են նետել։ Այս մասին րոպեներ առաջ հայտնել է BBC-ն։

Երկրի վարչապետին անվնաս տարհանել են հանրային միջոցառումից այն բանից հետո, երբ նրա վրա ծխային ռումբ կամ բռնկվող հատկություն ունեցող առարկա են նետել:  Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում՝ Վակայամայում, որտեղ նախատեսվում էր Կիսիդայի ելույթը։

Ականատեսներից մեկն ասել է՝ նկատել է, թե ինչպես է մարդն իր նետում վարչապետի ուղղությամբ, որին հաջորդում է ծուխը, իսկ մյուսն ասում է, որ մեծ պայթյուն է լսել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: